52 Matching Annotations
  1. Apr 2024
    1. ավարար չափով չճաշակած։ Այ, երբ նա վերադառնա, կապրի այնպես, որ այդ կյանքը լինի ե՛ւ իր անցած կյանքի շարունակությունը, ե՛ւ անսահմանորեն դրանից տարբեր, ավելի հարուստ։ Նա կապրի ավելի լայն բացած աչքերով, ունկնդիր սրտով, զգաստ ուղեղով… Կապրի ինչպես սպունգ եւ միաժամանակ ինչպես ջրցան…

      Խնդիր երկու

    2. Իհարկե, կա այստեղ որոշ չափազանցություն։ Ոչ թե ծերությունն է գալիս կյանքի կեսին, այլ ծերության հատուկ խոհն ու հաշվեհարդարը քո անցած ճանապարհի մասին։ Եվ, ինչպիսի՜ երջանկություն, այդ խոհն ու հաշվեհարդարը ոչ թե անհեռանկար է, միայն մխիթարություն կամ ինքնախարազանման համար, այլ քո առաջիկա ճանապարհի նախապատրաստությունն է… Բանտարկության տարիները Ժիրայրի համար հանդիսացել էին ահա այդ «ծերությունը»՝ կեսճանապարհին եկած։ Տասնվեց տարի շարունակ չունենալով ներկա, ավելի ճիշտ՝ ունենալով այնպիսի ներա, որից բաղձում ես հեռանալ գոնե մտովին, նա անդադար ունեցել էր երկու ապաստան՝ մերթ անցյալի երազները, մերթ ապագայի ծրագրերը։ Եվ նրան հավասարապես հաճելի էին եղել այդ երկու ապաստանները եւս, որովհետեւ դրանց երկուսի վրա էլ փողփողել էր ազատության դրոշակը։ Տարբերությունն անցյալի եւ ապագայի միջեւ այն էր, որ անցյալն ուներ միայն մի վարիանտ՝ այն, որ եղել էր, իսկ ապագան՝ հազար վարիանտներ։ Բայց այն մեկը հազար անգամ ավելի լավ էր հազարից, որովհետեւ իսկական կյանքն էր։ Իսկ այդ հազարը նույնպես, հազար անգամ լավ էին մեկից, որովհետեւ հնարավոր էին եւ ենթակա էին Ժիրայրի ազատ ընտրությանն ու կամքին՝ իրականություն դառնալու համար։ Եվ Ժիրայրը, հաշվելով րոպեներն ու ժամերը, անձկությամբ սպասում էր այն պահին, երբ հնարավորություն պիտի ունենար պոկվել տեղից ու վազել, վազել, վազել՝ անցնելու այդ հազար վարիանտ֊ճանապարհներից որեւէ մեկով։

      խնդիր երեք

    3. յ քեզ բան… Մի՞թե կարելի է լինել այսքան մենակ։ Ոչ ընտանիք, ոչ բարեկամ, ոչ ըկներ, ոչ ծանոթ… Ո՞ւր գնալ, ո՞ւմ հանդիպել…

      խնդիր առաջին

    4. ՞վ է Անթառամը։ — Մոռացե՞լ ես,— հարցրեց կինը՝ առանց զարմանալու։— Իմ ու քո այն ժամանակվա ընկերուհին։ — Հիշեցի,— ասաց Ժիրայրը, թեեւ չհիշեց բոլորովին։ — Այնուհետեւ, Արտակին։ Թե՞ Արտակը քո ժամանակ չկար։ Այո, այո, նա հետո հայտնվեց։ Դե, դա ոչինչ, նաեւ նրան, իհարկե։ Իսկ է՞լ ում…

      խնդիր առաջին- մոռացվել էր ընկերներն ու ծանոթները

    5. Ոչ։ Կարիք չկա։

      վախ կար Ժիրայրի մեջ

    6. Ախ, հայրիկ, հայրիկ,— մեծավարի հառաչեց Ջոնը,— ետ ես մնացել կյանքից։ Տասներեք տարեկան պիոներները կիսահաղորդիչներով ռադիոընդունիչներ են պատրաստում։

      խնդիր երկուս- անգամ իր որդին հասկացավ թե ինչքան հետ էր մնացել ժիրայրը

    7. ամեն, ամեն լավ բան»…

      Ժիրայրը շատ ուշադիր ամեն մի փոքր դետալի

    8. Կնոջ դուրս գնալուց հետո նա դառը զղջումով զգաց, որ չպետք է ասեր այդ, նա իրավունք չուներ խառնվելու ուրիշների գործերին։ Մայրն իր զավակներին դաստիարակել է առանց նրա, եւ իզուր է նա, անկոչ հյուր, համարձակվում միջամտել, այն էլ՝ սկսելով ստելուց…

      խնդիր առաջին. թյուրիմացություն եղավ, հայրը պարզ բան ասաց ու ստանալով իր համար տարօրինակ պատասխան. միանգամից ենթադրեց, որ սխալ է վարվել

    9. Դու կամուրջ հանդիսացար Ժիրայրի համար, դու պակասող այն օղակն էիր, որ իրար կապեցիր խզված շղթայի երկու ծայրերը՝ երեքշաբթին եւ ուրբաթը, դու իրար միացրիր կինոժապավենի երկու կտորները, եւ դրա հետեւանքով մի քիչ պակաս ցավագին դարձավ օտարության զգացումը, մենակությունը, մի քիչ պակաս սարսափելի դարձավ այն ընդմիջումը, որը կոչվում է տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր…

      Խնդիր երկուս լուծում: Շնորհակալություն այդ անծանոթ կնոջը

    10. հանդեպ կանգնած միայնակ ու անկարեկից Ժիրայրի համար այդ հանդիպումը միակ անկյունն էր որը ջերմացած էր հարազատության զգացումով։ Այժմ, մտովին վերադառնալով այնտեղ, նա զգաց,

      խնդիր երկու. այդ կինըհ նրասն հետ բերեց իրականություն

    11. Իր վերադարձի առաջին րոպեներից մինչեւ հիմա այնքան խնդիրներ էին բարդվել նրա մտքի ու հոգու վրա, որ նա կքվել էր դրանց տակ։

      շատ կարևոր. սա կարա լինի առաջաբանում

    12. Ոչ, հայրիկ, դա վերջ չէ։ Դա սկիզբ է։

      խնդիր երեք. շատ կարևոր

    13. Մեռնո՞ւմ է…— վախեցած հարցրեց տղան։ — Ոչ։ Վեր է կենում եւ նորից է վազում։ Ես այդպես կվերջացնեի պոեմը։ — Իսկ… հասնո՞ւմ է։ — Ով որ չի վազում՝ նա երբեք չի կարող հասնել, ստույգը դա է։ Գիրքը պահարանում խնամքով տեղավորելիս հայրը հարցրեց

      Խնդիր երեք. դրվագների ավարտ անգամ իրա առաջարկած ավարտի մեջ չկար

    14. Կարծեմ ես էի հարցեր տվողը, Ջոն։ Ապա, տեսնեմ ի՞նչ գրքեր ունես գրադարանում։ Ժիրայրը մոտեցավ պահարանին, նայեց գրքերի կողերին։

      Խնդիր չորս. չի ուզում իր տղայի հարցերին խատասխանել

    15. Որ Ժիրայրը ետ է մնացել կյանքից՝ դա դաժանորեն վատ է։ Սակայն առավել եւս վատ է, որ նա ետ է մնացել իր տարիքից։ Քսաներեքամյա երիտասարդ՝ արդեն ճաղատանալ սկսող գլխով, ճակատի վրա երկու խոր ծալքերով, միջին տարիքի մարդու բավական լիքը կազմվածքով եւ ապրած կյանքի ողջ բովանդակությունն արտահայտող, ոչ հոգնած, բայց հարկ եղածից ավելի լուրջ, թախծոտ աչքերով…

      խնդիր երկու. նա հետ էր մնացել իր տարիքից

    16. Բայց եւ անդրադարձավ իսկույն՝ ինչո՞ւ է ուրախանում… Իսկապես, ինչո՞ւ է ուրախանում։ Նրա՞ համար, որ հանդիպեց հին ծանոթի։ Բայց այդ հին ծանոթն այնքա՛ն ժամանակավրեպ է շրջապատի բազմահարկ շենքերի միջեւ։

      անցյալից բան հիշելւ իրեն ուրախացնում էր

    17. Ժիրայրի առաջին տպավորությունը, դեռե կայարանից քաղաք գալիս, այն էր, որ նա խոր ընկղմված է փողոցի մեջ։ Այժմ նա հասկացավ․ դա նրանից էր, որ շենքերն այժմ ավելի բազմահարկ էին։ Համատարած շքեղությունը նրա երկրորդ տպավորությունն էր։ Շքեղ էին վարդագույն քարերից կառուցված շենքերը, շքեղ էին ցուցափեղկերը, շքեղ էր վաղ֊գարնանային, բայց արդեն շոգ արեւն այդ ամենի վրա։ Եվ, իհարկե, շքեղ էին մարդիկ, հատկապես երիտասարդնությունը։ Շքեղ էին ե՛ւ իրենց լավ հագուստներով, ե՛ւ ամենից առաջ, դեմքերով ու կազմվածքներով։ Դրանք ուրիշ, ավելի հարուստ եւ ավելի կուլտուրական քաղաքի բնակիչներ էին, քան Ժիրայրի գիտեցած երբեմնի Երեւանն էր։ Բայց նրանք չէին եկել ոչ մի տեղից, նրանք աճել էին հենց այդտեղ, զավակներն էին Ժիրայրի ու Բրաբիի պես նիհար, վատ հագնված, փոքր աշխատավարձ ստացած երբեմնի երիտասարդների…

      խնդիր չորս. կյանքը ընտանիքի սահմաններից դուրս նույպես շատ էր փոխվել

    18. Ոչ, նա դեռ չի ապրել այդ ամենը եւ էլի հազարավոր ուրիշ բաներ, որոնցից բաղկացած է կյանքը։ Կասեցնել ժամանակն արտաքին աշխարհում Ժիրայրը չի կարողացել եւ չէր էլ կարող, բայց ժամանակը նրա ներքին աշխարհում, նրա հոգու մեջ, կանգ է առել այն անջնջելի երեքշաբթի օրվա վրա…

      խնդիր երկու

    19. Բայց ներկա դեպքում հնարավոր չէ նաեւ այդ, որովհետեւ Ժիրայրը երեսունինը տարեկան չէ, այլ քսաներեք, որը դեռ նոր է սկսելու իր իսկական կյանքը, կրթությունը, ճանապարհն աշխարհում։

      խնդիր երկու

    20. դա ինքնին դեռ չի կարող դժվար կացություն ստեղծել ամուսինների միջեւ՝ եթե նրանք երկուսն էլ մնացած լինեին նույնը, նախկինը։ Սակայն խնդիրը հենց այն է, որ ժամանակի ընթացքում եւ կյանքի հետ միասին փոխվում են նաեւ մարդիկ իրենք։ Այն դեպքում, երբ նրանք միասին են ամբողջ ժամանակ, ապա չեն նկատում միմյանց փոխվելը, իսկ եթե նկատում են էլ, դարձյալ ոչինչ, որովհետեւ նրանք փոխվում են միմյանց հետ կապակցված, միմյանց վրա ներազդելով։ Նրանցից յուրաքանչյուրի կրած փոփոխությունները նրանց երկուսի ընդհանուր փոփոխություններն են։ Բայց Բրաբին ու Ժիրայրը մի հսկայական ժամանակաշրջան եղել են իրարից առանձին։ Եվ այժմ նրանք անճանաչելիորեն ուրիշ են իրար համար, օտար եւ խորթ…

      խնդիր առաջին

    21. Ժամանակի ընթացքի այն կասեցումը, որին ակամայից, անգիտակցորեն, ձեռնարկել էր Ժիրայրն այն երեքշաբթի օրվանից, իհարկե, լիակատար անմտություն էր։ Դա նման էր այն բանին, երբ մարդ, իր աչքերի առաջ տեսնելով մի սարսափելի դեպք, իրեն հասած մի դժբախտություն, աչերն է փակում, իրեն է խաբում, թե չի կատարվել այդ դեպքը։ Դա դժբախտություն կրող մարդու առաջին բնական ռեակցիան է դժբախտության հանդեպ։ Առանց դրա կարելի է խելագարվել։ Ու թեեւ գիտակցությունդ հեգնում է քո արածը, ծիծաղում է անմիտ ձեռնարկությանդ վրա, խորհուրդ է տալիս բացել աչքերդ եւ շեշտակի նայել իրականությանը, բայց դու ավելի եւ ավելի ամուր ես սեղմում կոպերդ…

      խնդիր երկու

    22. Իսկ ապագա՞ն… Մի՞թե նրանք ոչինչ չունեն ասելու իրար այդ մասին եւ մի՞թե դա շատ ավելի կարեւոր չէ, քան անցյալի մասին խոսելը։ Ընդ որում, ապագայի մասին պետք է խոսել իսկույն, անմիջապես, որովհետեւ ժամանակ չկա սպասելու, նրանց անցյալի եւ ապագայի միջեւ չկա ներկայի ոչ մի շերտ։ Այն վայրկյանին, երբ Ժիրայրը խզված ձայնով ասաց՝ «Բրաբի», եւ կինը, շուռ գալով, տեսավ ու ճանաչեց նրան, անցյալն ավարտվեց եւ անմիջապես սկսվեց ապագան։

      հետաքրքիր. անցյալի մասին խուսափում էր լսել ու խոսել

    23. եւ տոմսակ թողեցին նրա համար՝ պատվիրելով հայտնել հեռախոսով հարցնողներին, որ Բրաբին կվերադառնա կես ժամից… Կարծես նա բացակայել էր ոչ թե տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր, այլ միայն վերջին տասնհինգ օրը…

      խնդիր երեք

    24. երեքշաբթի օրվանից մինչեւ ուրբաթ անցել է մարդկային մի ամբողջ կյանք՝ լի ե՛ւ դառնություններով, ե՛ւ ուրախություններով։ Այնտեղ եղել են ե՛ւ մանկապարտեզ ու դպրոց, ե՛ւ ինստիտուտ ու աշխատանք, ե՛ւ ճամբար ու ծովափ, ե՛ւ տղամարդիկ,— ամեն ինչ՝ ինչպես կյանքում…

      խնդիր երեք հասկանումէ ինչեր են կատարվել իր կնոջ կյանքում

    25. Մի՞թե կարող է այդքան փոխվել մարդկային դեմքը։ Մանավանդ՝ աչքերը։ Դրանք ուրիշ աչքեր են՝ համարձակ, զգաստ։ Փոխվել են նաեւ շրթունքները, դրանք երեւի կարգադրություններ անելու սովորած մարդու շրթունքներ են։ Ինչո՞ւ թվարկել ամեն մի դիմագիծը, Բրաբին ամբողջովին է փոխվել։

      խնդիր առաջին. ինչպես էր փոխվել Բրաբիին

    26. լենց… Բ․ Ա․ Գլենց։ Ուզեց թակել, բայց նկատեց, որ դուռը բաց է։ Եվ իր ազգանունը կրող դռնով մտավ ուրիշի տունը…

      խնդիր առաջին

    27. ընկավ իր բրեզենտե պայուսակին եւ նա իրանի մի ընդոստ շարժումով ձգվեց դեպի այն

      խնդկիր չորս. նա շատ տարբեր էր մյուսներից. իր պայուսակ ընդհանրեպես նման չէր համահունչ ու երկրաչափական ճգտրտությամբ դասավորված սենյակին

    28. Այդ դեպքում ովքե՞ր են ապրում այս տանը, ինչպիսի՞ կանոնավոր ու կարգասեր մարդիկ։ Նրանք երեւի կատարում են երկրաչափորեն ճիշտ շարժումներ, չեն խախտում տտեղից ոչինչ, իսկ եթե խախտում են էլ կարճ ժամանակով, որեւէ իր օգտագործելու համար, ապա նորից, իսկույն, վերականգնում են կարգն ու ներդաշնակությունը…

      խնդիր առաջին. սկսում է գուշակել ու ծանոթանալ իր ընտանիքի անդամների հետ

    29. ուրիշի տանը։ «Ճիշտ այդպես էի նստել տարիներ առաջ, հարցաքննության ժամանակ…»,— անցավ նրա մտքով։

      խնդիր առաջին. իր կնոջ տունը ինքը ուրիշին էր անվանում

    30. ուրիշի տանը

      խնդիր առաջին. իր կնոջ տունը ինքը ուրիշին էր անվանում

    31. Երեկվանից մնացած ճաշ… Ի՞նչ երեկվա մասին է խոսքը… Ժիրայրի համար երեկն այն օրն էր, երբ նա մեկնեց տնից՝ Հովիկի դեղատոմսը գրպանում։

      Խնդիր երկրորդի շարունակություն

    32. Չկա ոչ մի պատկեր, ոչ մի հուշ, որը կապված լինի դրա հազարավոր օրերից որեւէ մեկի հետ, առանձնացնի այդ օրը մյուսներից, բոլոր օրերն իրարից, ամիսներն ու տարիներն իրարից։

      խնդիր երրորդ. հիշողություններ ու հուշեր չկան ճամբարներից: Կյանքը էնտեղ եղել է ուղղակի հազարավոր օրերի կույտը, որը իրենցից շատ բանով չի տարբերվել

    33. Նախորդ օրը Ժիրայրի հիմնարկում տեղի էր ունեցել փոթորկալի ժողով, որտեղ ծանր մեղադրանքներ էին շպրտել Ժիրայրի եւ մի ուրիշի հասցեին։ Այդ մյուս մարդը կիսամեռ վիճակում հազիվ էր ոտքերը դուրս քաշել ժողովից, իսկ Ժիրայրն առանձնապես չէր անհանգստացել, քանի որ գիտեր իր անմեղությունը։ Նրան զրպարտել էին առանց հիմքի։ Նա որոշել էր մոտ օրերը գրավոր հերքել զրպարտությունը՝ բերելով անվիճելի փաստեր։ Նա չէր կասկածում, որ ճշմարտությունը չի կարող չվերականգնվել մեր երկրում։

      այստեղից խոսվումա այն մասին, թե ոնց ա Ժիրայրի մեղադրանքները որտեղից են սկսվել

    34. Հարեւաններն անշուշտ պատռում էին ու նետում դեն։

      ճամբարականների համբավի մասին

    35. Եվ ահա այժմ իրար դեմ կանգնել էին երկու ուրիշ մարդիկ։ Ավաղ, նրանք մինչեւ անգամ անծանոթներ չէին։ Անծանոթների միջեւ դեռեւս չկան փոխհարաբերություններ, նրանք հնարավորություն ունեն ծանոթանալու միմյանց հետ, սիրելու միմյանց։ Իսկ նրանք կանգնել էին իրարից հիասթափված, երկար տարիների իրենց սպասումների մեջ խաբված։ Եվ բոլորովին էլ կարեւոր չէր՝ տգեղացե՞լ էին նրանք հեռու անցյալի համեմատությամբ, թե գեղեցկացել, թարշամե՞լ էին, թե փթթել։ Կարեւորն այն էր, որ նրանք ուրիշ մարդիկ էին, ոչ սպասվածները…

      առաջին խնդրի շարունակություն

    36. գնում էր բռնել, ետ պահել գոնե ժամանակը, որպեսզի երբ վերջ ի վերջո վերադառնար տուն, կյանքը շարունակվեր ընդհատված կետից՝ ինչպես կտրված եւ նորից միացված կինոժապավեն։ Եվ, իրոք, չտեսնելով, թե ինչպես է ընթանում կյանքն այնտեղ՝ դրսում, Ժիրայրն ուներ այն պատրանքը, թե այն չի ընթանում, թե, իրոք, ժամանակի բարի մեխանիկը մի օր սոսնձելու է կտրված ժապավենի ծայրերը, եւ կյանքը շարունակվելու է ընդհատված տեղից։ Ճիշտ է, նա տեսնում էր օրերի ու գիշերների, տարվա եղանակների իրար հաջորդելը, երբեմն լսում կամ կարդում էր լուրեր աշխարհի գործերի ընթացքի մասին, բայց դրանք շատ ընդհանուր եւ հեռու բաներ էին՝ նրա մտերիմ մարդկանց փոփոխության տեսանելի պատկերն ստեղծելու համար։ Ուստի եւ նրա մտապատկերների մեջ նրա կին Բրաբին այդ ամբողջ ժամանակամիջոցում մնացել էր նույն քսանամյա նիհար ու հեզ կինը, Հովիկը՝ նույն մի տարեկան երեխան՝ մրսելուց հիվանդ, իրենց տունը՝ նույն անշուք սենյակը՝ խղճուկ ու սիրելի իրերով… Մի՞թե կարելի էր կասկածել, որ Բրաբիի հուշերի մեջ եւս, նրա ամուսին Ժիրայրը չէր մեծացել ու փոխվել, այլ մնացել էր նույնը։

      Խնդիր երկոււ . կարևոր կետ կապված այն մասին, որ ճամբարականները սպաում էին, որ իրենց կյանքը ճամբարներից հետո իպիտի լինի այնպիսին ինչպիսին նրանք թողել էին

    37. մրսելուց հիվանդացած իր մի տարեկան Հովիկի համար

      ուներ մի տարեկան տղա, հղի կին, բայց ապրում էի ոչ այդքան ֆինանսապես ապահով կյանքով

    38. Բայց ամենասարսափելին այն էր, որ չկար հենց Բրաբին։ Դիմացը կանգնած կինն այնքան էր նման Բրաբիին, որքան որ ահա այդ շքեղ բուֆետ֊պահարանը՝ նրանց երբեմնի աղքատիկ թարեքներին…

      խնդիր առաջին ՝ իրենց հարազատներին շատ էին փոխվել. հետ եկածները այլևս չէին ճանաչում իրենց հարազատներին

    39. Տասնվեց տարի, երկու ամիս եւ տասնհինգ օր,

      հստակ սպասում էր իր հետ գալու օրվան

    40. Ի վերջո ստացվում էր այն, որ այդքան զգացումների մեջ խճողված, նա չէր կարողանում անել ոչինչ։

      էմոցիանները ցույց չտալու տկարություն, չնայած նրան, որ նա զգացմունքներ ուներ ու շատ ուժեղ զգացմունքներ

    41. ընկավ պայուսակի

      ինչքան էին մարդիկ փոխվում, որ կինը մենակ պայուսակով ճանաչեց իրա ամուսնուն

    42. Կարասին շքեղ էր, կնոջ հագուստը տան գործ անելու համար՝ նույնպես շքեղ էր, նրա ձեռքի ջնջոցն անգամ նոր եւ լավ մի կտոր էր։

      կենցաղի թեկուզ ամենապարզ բաները շքեզ էր համարվում

  2. Mar 2024
    1. Թութո՜ւնս, գտա՜ թութունս, քյահըրբարի ՜ պես թութունս

      ախխ ուրեմն Սանասարն էր գողացել: Բայց ոնց ստացվեց, որ Սանասարը հասկացավ իրա սխալի մասին ու սուսուփուս բերեց տոպրակը դրեց տեղը

    2. Ես կորած մարդ եմ, ― լինում է պատասխանը։

      Էս հետաքրքիր պահ է:

    3. Ծը, ծը, ծը, ― լեզվով ծտացնում է նա արհամարհանքով և ցավակցությամբ, ― դուք էլ ասում եք, թե ապրում եք․․․

      էս մեր ախպերը ոնցոր շատա հաբրգել

  3. Nov 2022
    1. Naypyidaw, too, is a long way from the shining emblem of the “new Burma” that the government has been trying to push. With its sparkling new international airport, the city feels like an extreme test of the “if you build it, they will come” theory. But so far, with the government already having moved at least one of its investment agencies back to Rangoon, it’s looking like a spectacular failure.

      Amazing conclusion. Write something like this but not entirely the same.

    2. The city’s planners included a number of leisure activities in their designs to “soften up” the capital. In addition to the city zoo, and its many golf courses, there’s a gargantuan, 165-acre meticulously manicured park, and an eco-resort with water slides, spa and beach on the shores of a man-made lake just outside the city. But few of Naypyidaw’s low-income residents can afford to enjoy these attractions.

      I can use this when speaking of infrastructure. "It also has place for leisure activities. Besides zoo, many golf resorts there are also gigentic parks, like 165- acre park, an eco-resort with water slides, man-made lake outside of the city and spas and beaches on the shore of it. But poor residents cannot afford these luxury facilities. Why spentding so much money on something whichpeople cannot use?

    3. of people being forced to move to Naypyidaw

      So, people are forced to come here.

    4. have up to 20 lanes and stretch as far as the eye can see (the rumour is these grandiose boulevards were built to enable aircraft to land on them in the event of anti-government protests or other “disturbances”)

      Use this when speaking when mentioning how big everything is there. And say "There isno way you can use traffic as an excuse for being late."

    5. But to focus on Naypyidaw’s wide, empty streets is to risk missing the ubiquitous street cleaners which are their only pedestrians, walking in pairs in their neon-green vests, sweeping the already pristine streets for hours each day. Or the small army of labourers, piling bricks with their bare hands as the city’s construction continues.

      An interesting element to highlight.

    6. The regime, and Than Shwe, pitched the move to Naypyidaw as akin to building a new Canberra or Brasilia, an administrative capital away from the traffic jams and over-population of Rangoon. Not many believe this story. “By withdrawing from the major city, Rangoon, Than Shwe and the leadership ... sheltered themselves from any popular uprising,” suggest activists Benedict Rogers and Jeremy Woodrum in their book Than Shwe: Unmasking Burma’s Tyrant.

      Here, I can use this info to explain what is made up reason the capital was built and compare it to the actual reason.

  4. Oct 2022
    1. Եվ այդ անհուն, անհատակ վիհերում, որոնց մեջ ջուրն անգամ վարանում է լցվել — ապրում են ջրային գազաններ, պառավներ, մարդագլուխ գոմեշներ, ջրային հսկա մի օձ, որ կամուրջի «տերն» է, կամուրջի բարի ոգին — և երկու ջրահարս

      Այսինքն ՝ մարդիկ հավատացել են տվյալ կենդանիների, հրեշների գեյությանը։Սնահավատություն